ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 
  • Խորքայի՞ն, թե՞ մակերեսային պետություն

    Խորքայի՞ն, թե՞ մակերեսային պետություն

    12.06.2018| 00:11
    Ձեզնից դեռ չե՞ն պահանջել հրաժարական: Ո՞վ: Մի խուլ փողոցում հավաքված թաղի տղերքը կամ «լայն հանրությունը»: Ոչ մի սոցհարցում չե՞ն արել ձեր վարկանիշի վերաբերյալ: Լավ չէ: Դու՞ք էլ ոչ մեկի հրաժարականը չեք պահանջել: Ավելի վատ: Դուք դուրս եք տրենդից:
  • Ռոհանին առաջարկել է Պուտինին ավելի լուրջ ու կարևոր երկխոսություն

    Ռոհանին առաջարկել է Պուտինին ավելի լուրջ ու կարևոր երկխոսություն

    10.06.2018| 21:07
    Ցինդաոյում Շանհայի համագործակցության կազմակերպության սամմիթի շրջանակներում բանակցել են ՌԴ ու Իրանի նախագահները: Թեհրանը ՇՀԿ-ում ունի դիտորդի կարգավիճակ, այսինքն` ոչ բոլոր նիստերին է մասնակցում:
  • G7. Թրամփի հետ պայմանավորվել չհաջողվեց

    G7. Թրամփի հետ պայմանավորվել չհաջողվեց

    10.06.2018| 11:23
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու G7-ի 6 երկրների հակասությունները չհաջողվեց հաղթահարել Քվեբեկում: Տարաձայնությունները հիմնականում առևտրի հարցերին են վերաբերում: ԱՄՆ գործընկերները զայրացած են ալյումինի ու պողպատի ներկրման մաքսատուրքերից, որ սահմանել է Թրամփը:
  • Թրամփն ուզում է Ռուսաստանին վերադարձնել G8

    Թրամփն ուզում է Ռուսաստանին վերադարձնել G8

    09.06.2018| 10:22
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քվեբեկում G7-ի սամմիթից առաջ հայտարարել է, որ առաջատար երկրների ղեկավարների հանդիպմանը պետք է մասնակցի Ռուսաստանը` հաղորդում է Ասոշեյտեդ պրեսը:
  • ԵՄ-ն պետք է «ուժի բնազդ» ձեռք բերի

    ԵՄ-ն պետք է «ուժի բնազդ» ձեռք բերի

    09.06.2018| 10:17
    Եվրոպացիները պետք է ամրապնդվեն, որ դիմադրեն ԱՄՆ-ի նախաձեռնություններին, Ռուսաստանի կամքին ու Չինաստանի մանևրներին` խորհուրդ է տալիս Փարիզի միջազգային հարաբերությունների հետազոտոթյունների ինստիտուտի պրոֆեսոր Զակի Լաիդին Le Monde-ում:
  • Ալիևն ու Փաշինյանը խոսում են տարբեր լեզուներով ու տարբեր թեմաներով

    Ալիևն ու Փաշինյանը խոսում են տարբեր լեզուներով ու տարբեր թեմաներով

    08.06.2018| 11:01
    Մոսկվայում հանդիպեցին ու բանակցեցին ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները: Հանդիպմանը սևեռված էր փորձագետների ուշադրությունը: Տարբեր պատճառներով: Նախ և առաջ` որովհետև հանդիպումը առաջինն էր ՀՀ ԱԳ նախարարի համար և սկզբունքորեն սովորական թեմաներ ու խնդիրներ էին քննարկվում, բայց Երևանում իշխանափոխությունից հետո այլ կերպ էին հնչում:
  • Երբ անվտանգությունը լուսանցքում է

    Երբ անվտանգությունը լուսանցքում է

    08.06.2018| 00:53
    Օրը հանդարտ հաստատում է լույսի առավելությունը մթան հանդեպ։ Ամառ է, և խիստ խորհրդավոր են կարճատև գիշերները։ Կարելի է անկողինը փռել տանիքում, պառկել, երազել, քուն մտնել և լուսաբացից առաջ ցոլցլուն աստղեր իջեցնել երկնքից։
  • Հայրենիքը ժամանակավոր ու անցումային չի լինում

    Հայրենիքը ժամանակավոր ու անցումային չի լինում

    08.06.2018| 00:27
    Շնորհավորում եմ` նոր կառավարությունն արդեն ունի ԱԺ-ում հաստատված ծրագիր: Ցավում եմ, բայց այսքանով շնորհավորանքներն ավարտվում են: Նույնիսկ այն պարագայում, որ նոր կառավարությունն ի սկզբանե իրեն հայտարարել է ժամանակավոր, անցումային ու ընդամենը ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման համար ստեղծված, պարտավոր էր ավելի լուրջ ու պատասխանատու վերաբերմունք ունենալ իր գործունեության ծրագրին:
  • Դարավոր կույր հավատը առ Ռուսաստան մեզ կանգնեցրել է անելանելի վիճակի առաջ

    Դարավոր կույր հավատը առ Ռուսաստան մեզ կանգնեցրել է անելանելի վիճակի առաջ

    08.06.2018| 00:23
    Պարոն Արման Նավասարդյան, սիրով կարդացի Ձեր հարցազրույցը: Բայց լինեմ անկեղծ՝ հարցազրույցում չստացա ինձ հուզող հարցի պատասխանը՝ պրոտեկտորատն իրավունք ունի՞ իր տարածքը տրամադրելու... Մինչ բազմակետերի բացումը հարցնեմ ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարներին՝ իրո՞ք Նախիջևանից մեզ վտանգ չի սպառնում, թե՞ հերթական փափուկ բարձն է, որ դրել ու դնում են հայ ժողովրդի գլխի տակ մեր իշխանությունները:
  • ԱՄՆ-ի շանտաժին և վերջնագրին ի պատասխան Իրանն առաջադրեց իր «7 պահանջները»

    ԱՄՆ-ի շանտաժին և վերջնագրին ի պատասխան Իրանն առաջադրեց իր «7 պահանջները»

    08.06.2018| 00:17
    Մայիսը զարմացրեց ոչ միայն մեզ՝ Հայաստանի և Արցախի հայերիս: Մայիսը զարմացրեց ամբողջ աշխարհը և նույնիսկ ոչ ԱՄՆ-ի բացահայտ սադրանքով՝ Իսրայելում ամերիկյան դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելով: